ՖՈՏՈ. Գյումրիում քանդվո՞ւմ է Կարեն Կարապետյանի կառուցած փողոցը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի կողմից Գյումրիում հիմնանորոգված Ռուսթավելի փողոցը քանդվում է: Մայթեզրերը տեղ-տեղ քանդվել են: Իտալիայի պատվո Հյուպատոսն էլ դժգոհ լինելով շինարարությունից՝ քանդել է Ռուսթավելի եւ Վարպետաց փողոցների խաչմերուկում գտնվող իրեն պատկանող Արհեստագործական արվեստանոցին հարող մայթեզրը: Սակայն ջրահեռացման համակարգը թերություներով է կառուցվել, ինչի արդյունքում արվեստանոցը վնասվում է, նաեւ ճարտարապետական տեսքն է խաթարվել: Քանդելու որոշում Գյումրիում Իտալիայի պատվո հյուպատոս Անտոնիո Մոնտալդոյի ձեռքին չկա, սակայն վերջինս հրաժարվել է պարզաբանում տալ:

Նա պահանջում է հանդիպում Գյումրի համայնքի ղեկավար Սամվել Բալասանյանի հետ: Թե ինչու՞ է քանդել մայթը, Իտալիայի պատվո հյուպատոսը կպարզաբանի միայն լրագրողների ներկայությամբ՝ Սամվել Բալասանյանի հետ հանդիպման ժամանակ:




Լրահոս