Իրանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով առնվազն 128 մարդ է տուժել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրանի արևմտյան Քերմանշահ նահանգում այսօր տեղի ունցած երկրաշարժի հետևանքով առնվազն 128 մարդ է տուժել:  Քերմանշահի նահանգապետ Հուշանգ Բազվանդը տեղեկացրել է, որ տուժածներին օգնություն են ցուցաբերել, նրանք հոսպիտալացման կարիք չեն ունեցել:

Երկրաշարժի հետևանքով, որի ուժգնությունը կազմել է 5.9 մագնիտուդ, վնասվել են տեղի բնակիչների տները: Արտակարգ իրավիճակների ծառայության ղեկավարը տեղեկացրել է, որ երկրաշարժից տուժած շրջան փրկարարների 15 խումբ է ուղարկվել:




Լրահոս