102-րդ ռազմակայանի հրամանատար գնդապետ Վլադիմիր Ելկանովը Գյումրում տեղակայված 102-րդ ռազմաբազայի տարածքում անցկացված կլոր սեղան-քննարկման ժամանակ հայտարարել է, որ ոչինչ չի կարող խաթարել հայ -ռուսական հարաբերություններին, նույնիսկ Փանիկի միջադեպը: Նա հայտարարել է` պաշտոնատար անձինք տեղյակ են եղել, որ Փանիկում միջոցառում է անցկացվելու։ Ելկանովը եւս մեկ անգամ նշել է, որ կրակոցներն ուսումնական են եղել։
Հիշեցնենք` ռուսական 102-րդ ռազմաբազայի ստորաբաժանումները հուլիսի 18-ին ուսումնական վարժանք է իրականացվել Փանիկ գյուղում։ Գյուղի փողոցներում պայթյուններ, կրակոցներ են հնչել։ Գյուղացիները խուճապի են մատնվել։ Բնակչների խոսքով, զորավարժանքների մասին իրենք տեղեկացված չեն եղել։
Ավելի մանրամասն` ArmLur.am-ի տեսանյութում: