ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին հայտնում է Կրեմլի պաշտոնական կայքը:
«ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել: Նրանք քննարկել են Եվրասիական տնտեսական միության եւ երկկողմ համագործակցության հետ կապված հարցեր», – ասվում է հայտարարության մեջ: