ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ոստիկանները բացահայտել են օրենքով արգելված ձեռնարկատիրական գործունեության դեպք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունից ոստիկանության Իջևանի բաժին տեղեկություններ են ստացվել, որ առողջապահության նախարարության դատաբժշկական գիտագործական ընկերության Տավուշի մարզի դիահերձողը հանգուցյալների հարազատներից, բացի պետական վճարներից, պահանջում և ստանում է հավելյալ գումարներ։

Ոստիկանությունում նախապատրաստվող նյութերով պարզվել է, որ դիահերձողն առանց պետական գրանցման «Իջևան» բժշկական կենտրոնում ծավալել է օրենքով արգելված ձեռնարկատիրական գործունեություն՝ ստանալով 5.400.000 դրամի շահույթ, պետությանն էլ պատճառելով առանձնապես խոշոր չափերի նյութական վնաս։ Բացի այդ, պարզվել է, որ նույնպիսի գործունեություն է ծավալել նաև «Բերդ» և «Դիլիջան» բժշկական կենտրոններում։ Պետությանը պատճառված վնասի չափը ճշտվում է։
Հանգամանքները պարզվում են։
Քննությունը շարունակվում է։




Լրահոս