Ծանրամարտի Հայաստանի պատանեկան հավաքականի անդամները հաջող են մեկնարկել Եվրոպայի առաջնությունում, որը վարկանիշային է առաջիկա պատանեկան Օլիմպիական խաղերի համար:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մինչև 15 տարեկանների պայքարում 50 կգ քաշային Գոռ Սահակյանը երկամարտի 178 կգ արդյունքով դարձավ ոսկե մեդալակիր: Հայաստանի մյուս ներկայացուցիչը` Ժորա Սարգսյանը, 0 ստացավ` ձախողելով երեք մոտեցումներն էլ: