ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանի քաղաքապետն ամենաառաջինը պետք է սկսի քայլել քաղաքով. Վիկտոր Մնացականյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Պահպանվում է երևանցու կողմից»  քաղաքացիական նախաձեռնության համակարգող Վիկտոր Մնացականյանը ArmLur.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ նոր քաղաքապետն ու ավագանին պետք է փոխեն իրենց մոտեցումները:

«Շատ են այդպիսի հարցեր հնչում` ինչ պետք է արվեր, որ չի կատարվել: Ես մեկ բան կասեմ, որը չնայած հումորային է, բայց իր մեջ շատ խորքային իմաստ է պարունակում: Երևանի քաղաքապետն ամենաառաջինը պետք է սկսի քայլել քաղաքով:  Եթե քաղաքապտը սկսի քայլել, շատ հարցեր օպերատիվ լուծում կստանան», – նշեց նա:

Մնացականյանի խոսքով, նրանք անձամբ պետք է տեսնեն քաղաքում առկա թերությունները, քանի որ նրանց զեկուցողները քիչ են և ոչ ճիշտ տեղեկատվություն են փոխանցում հաճախ: Խոսելով այս պահին առկա քղաաքապետի թեկնածուների անունների շուրջ, Մնացականյանը չցանկացավ կենտրոնանալ այդ անունների վրա`  գերադասելով ավելի շատ խոսել ծրագրերի մասին: «Ճիշտ չէ գնահատական տալ թեկնածուների մասով այս պահին: Մենք բոլորս մեծ հաճույքով էլ ավելի հավեսով կաշխատենք, մեր ձայն էլ ավելի լսելի կդառնա:

Մանրամասները`  տեսանյութում




Լրահոս