«Քաղաքացիական պայմանագիրը» վերջնականապես որոշել է` ով է գլխավորելու ավագանու ցուցակը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ելք» դաշինքում ակտիվ քննարկումները շարունակվում են: Ընդ որում, դրանք ընթանում են թե’ դաշինքի, թե’ դրան մաս կազմող կուսակցությունների ներսում` առանձին-առանձին: Հայտնի է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամները վերջերս ավելի հաճախ են հավաքվում եւ քննարկում հենց ավագանու ընտրությունների մասնակցության հարցը:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություևնում միանգամից չորս թեկնածու կա` Ալեն Սիմոնյանը, ով ի սկզբանե հայտնի էր քաղաքապետ դառնալու իր հավակնություններով, դերասան Հայկ Մարությանը, ով վերջերս է անդամագրվել այդ կուսակցությանը, Երեւանի ավագանու անդամ Զարուհի Բաթոյանը եւ Սրբուհի Ղազարյանը: Վերջինս այժմ զբաղեցնում է վարչապետի խորհրդականի պաշտոնը, իրավաբան է, եղել է «Դեմ եմ» նախաձեռնության անդամ: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններո, վերջնական թեկնածուի անունը հայտնի է եւ վաղվա վարչության նիստում վերջնական որոշում կկայացվի:

Ամբողջական հոդվածը` «Ժողովուրդ» օրաթերթի վաղվա համարում:




Լրահոս