Ուշադրություն
Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը կանխատեսվում է 6, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:
Հանրապետության տարածքում`
Հուլիսի 23-ին` կեսօրից հետո, շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Հուլիսի 24-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8մ/վ:
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով:
Երևան քաղաքում`
Հուլիսի 23-ին՝ կեսօրից հետո, սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: 24-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: