Դավիթ Սանասարյանը՝ հրաժարականի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հրաժարականի մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը։ Այդ մասին քիչ առաջ ասաց Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյան Facebook սոցիալական ցանցի ուղիղ հեռարձակման ժամանակ։

«Ես այն պահին եմ հրաժարական տալու, երբ ավելի մեծ պատասխանատվություն եմ ստանձնելու։ Ես խոստացել եմ եւ անում եմ իմ աշխատանքը։ Հասկանում եմ, որ տարբեր ուժեր իրականացնում են հակաքարոզ։ Ուրախ երազներ տեսեք, բայց երազում էլ մի հավատացեք, որ ձեր երազանքներն իրականություն են դառնալու»,– նշեց Դավիթ Սանասարյանը։

Նշենք, որ լուրեր էին տարածվել, որ Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը հրաժարական է տալու:




Լրահոս