Պատգամավոր Հովիկ Աղազարյանի՝ թավշյա հեղափոխության մասին երկխոսությունը թանկ է նստել նրա վրա. դիտողություն են արել. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ «Ելք» խմբակցության ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի՝ քաղաքացու հետ թավշյա հեղափոխության մասին երկխոսությունը, որ գաղտնի տեսագրվել ու տարածվել էր համացանցում, թանկ է նստել նրա վրա:

Հիշեցնենք, Աղազարյանը տեսանյութում ասում է, թե համաժողովրդական շարժումն իլյուզիա էր, եւ որ արվում էր աշխարհի աչքին բարձր երեւալու համար:

Պատգամավորը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում պատմել է, որ այդ թեման քննարկվել է ՔՊ-ում, իրեն բանավոր դիտողություն են արել, թե պետք է նման դեպքերում ավելի զգույշ լինել: Պատգամավորը նաեւ պատմել է, որ այս թեմայով իր հետ խոսել է նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ասելով. «Փաշինյանն ինձ բառացի ասաց հետեւյալը վարչության նիստի ժամանակ. պարո՛ն Աղազարյան, մենք պետք է հաշվի առնենք, որ առավոտից երեկո գտնվում ենք տեսախցիկների առաջ, ու ես ընդունեցի` որպես ճիշտ դիտողություն»:

Ի դեպ, ժամանակին Աղազարյանը ՀՅԴ կարկառուն գործիչներից է եղել, բայց հետո հեռացվել է կուսակցությունից: Մեզ հետ զրույցում նա պնդեց, որ ՔՊ-ից իրեն հեռացնելու հարց չկա:

Ամբողջական հոդվածը կարող եք ընթերցել «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս