Մրցակիցներն ավելանում են. խորհրդարանական ընտրություններին ընդառաջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ  Ժիրայր Սեֆիլյանը և Վարուժան Ավետիսյանը ուղերձով դիմել են ժողովրդին՝ հայտնելով, որ հիմնում են կուսակցություն:

Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ այսպիսի բազմաթիվ ուժեր կարող են ստեղծվել, ինչը նաև ենթադրում է, որ ընտրություններին մասնակցող ուժերն ավելի խայտաբղետ և մեծաքանակ են լինելու, քան 2017 թվականի ընտրությունների ժամանակ: Մինչ այս, կուսակցություն արդեն ստեղծել են Խաչիկ Ասրյանն ու Անդրիաս Ղուկասյանը:

Հետաքրքիրն այն է, որ այժմ դաշտում առկա գրեթե բոլոր ուժերը և ստեղծվելիք բոլոր կուսակցությունները, իհարկե բացառությամբ ՀՀԿ-ի, Նիկոլ Փաշինյանի իշխանությանն ընդդիմադիր չեն և ևս մեկ անգամ ապացուցվում է այն փաստը, որ առաջիկա ընտրությունները կամ խորհրդարանը լինելու է սակավ ընդդիմադիր ուժերով: Ի վերջո, դեռ Նիկոլ Փաշինյանին բոլորը լեգիտիմ են համարում և նրա դեմ պայքարելու խնդիր չեն տեսնում:




Լրահոս