Երեկ հեռախոսազրույց է տեղի ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև: Եվ հետաքրքիրն այն է, որ հայկական և ռուսական պաշտոնական գերատեսչություններրի տեքստերում հետաքրքիր տարբերություններ են առկա: Հայական տեքստում մասնավորապես նշված է. «Հուլիսի 23-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև։ Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարները քննարկել են հայ-ռուսաստանյան դաշնակցային հարաբերությունների օրակարգին առնչվող մի շարք հարցեր: Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև ԵԱՏՄ շրջանակներում ինտեգրացիոն գործընթացների հետագա զարգացման վերաբերյալ»:
Ռուսաստանի գերատեսչության կայքում հեռախոսազրույցի մասին մեկ տող է գրված ընդամենը: «Վ. Պուտինն ու Ն. Փաշինյանը քննարկել են հարցեր՝ ԵԱՏՄ-ին և երկկողմ համագործակցությանը վերաբերող»: Ինչպես տեսնում եք՝ այս տեքստից բացակայում է նաև դաշնակցային բառը:
Ինչևէ, ակնհայտ է, որ հեռախոսազրույցի թեմա կարող էր դառնալ նաև վերջերս Փանիկում տեղի ունեցած միջադեպը, ինչպես նաև վարչապետի՝ բրյուսելյան այցն ու շեշտադրումները և, թերևս, անհրաժեշտւթյուն էր առաջացել ուղիղ կապով քննարկել այդ ամենը: