«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Այսօր՝ ժամը 12-ին Էջմիածնի քաղաքապետարանում տեղի կունենա ավագանու նիստ՝ «նոր Հայաստանի» ավանդույթներով․ քաղաքապետարանը «լայվով» կցուցադրի նիստի ընթացքը, օրակարգում 8 հարց է, սակայն «ամենակարեւորը» Մանվել Գրիգորյանին Էջմիածնի պատվավոր քաղաքացու կոչումից զրկելու հարցն է։
Քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Դիանա Գասպարյանն այդ առնչությամբ հարցում է արել իր ֆեյսբուքյան էջում, որ «իրավական» հիմք ապահովի այդ գործընթացի համար, չնայած ֆեյսբուքյան մեկնաբանություններում եղել են նաեւ պահանջներ՝ չխախտել անմեղության կանխավարկածը, սպասել դատավճռին․ «Էջմիածինն ավելի կարեւոր հոգսեր ունի, դրանք լուծել, նոր մտածել այդ մասին»։ Իսկ ավագանու 14 անդամն էլ գեներալի որդու՝ Կարեն Գրիգորյանի թիմի անդամներն են, նրանցից մեկն էլ Արման Գրիգորյանն է՝ գեներալի մյուս որդին, որը, ըստ մեր տեղեկությունների, ավագանու վերջին նիստերին չի մասնակցում։ Էջմիածինը շունչը պահած սպասում է, թե ինչպես են քվեարկելու ավագանու անդամները, որոնք իրենց օրերում միայն դիֆերամբներ էին ձոնում Գրիգորյանների հասցեին»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: