Ռոնալդուն Յուվենտուսի ղեկավարությանը խնդրել է ձեռք բերել Անդրե Գոմեշին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Բարսելոնայի» կիսապաշտպան Անդրե Գոմեշը կարիերան կարող է շարունակել Թուրինի «Յուվենտուսում», հայտնում է «Don Balon»-ը:

Աղբյուրի փոխանցմամբ, պորտուգալացի ֆուտբոլիստի տրանսֆերը խնդրել է իրականացնել հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, ով վերջերս է տեղափոխվել «Յուվենտուս» «Ռեալից»:

Ֆուտբոլիստներն իրար ծանոթ են Պորտուգալիայի հավաքականում համատեղ աշխատանքի շնորհիվ, և Ռոնալդուն վստահ է, որ Գոմեշը կարող է վերադարձնել իր լավագույն որակները` խաղալով իր կողքին:Նշվում է, որ «Յուվենտուսի» ղեկավարությունն արդեն հավանության է արժանացրել Գոմեշի տրանսֆերի գաղափարն ու մոտ ժամանակներս պատրաստ է առաջարկ անել «Բարսելոնային»:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Գոմեշը կարող է դառնալ «Չելսիի» կիսապաշտպան Ն՜Գոլո Կանտեի` «Բարսելոնա» հնարավոր տեղափոխության մի մասը: Ընդ որում, ԶԼՄ-ները հայտնում են, որ անձամբ պորտուգալացի ֆուտբոլիստը կցանկանար միանալ «Տոտենհեմին»:




Լրահոս