Ինչ կապ ունեն Մանվել Գրիգորյանի տանը գտնված մեքենաները Պաշտպանության բանակի հետ. մանրամասնում է Լևոն Մնացականյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` այս մասին այսօր` հուլիսի 24-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում, անդրադառնալով գեներալ Մանվել Գրիգորյանի առանձնատանը հայտնաբերված պաշտպանության բանակի համար նախատեսված մեքենաներին, ասել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը:

Նրա խոսքով` գեներալ Մանվել Գրիգորյանի առանձնատանը հայտնաբերված մեքենաների` ԱՀ պաշտպանության բանակին պատկանելու մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը:

«Նման բան չկա: ՊԲ-ն Մանվել Գրիգորյանին մեքենաներ չի տրամադրել: Համացանցում եղել է հրապարակում, ըստ որի` Աստրախանի հայ համայնքի բարերարներն անձամբ հայտարարում են այդ մեքենաները Երկրապահ կամավորականների միությանը տալու մասին` ԱՀ ՊԲ-ին փոխանցելու պայմանով: Ամեն դեպքում դատարանը կկայացնի իր վճիռը, և բոլոր հարցերին կտրվեն համապատասխան պարզաբանումներ»,- մանրամասնել է Լ. Մնացականյանը:




Լրահոս