Եղել են բաց և փակ նամակներ. Արայիկ Հարությունյանը մեկնում է Գորիսի պետական համալսարան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը սոցցանցի իր էջում տեղեկացրել է, որ իր ստացած բազմաթիվ բաց և փակ նամակների հետքերով գնում է Գորիսի պետական համալսարան առկա խնդիրները քննարկելու և լուծելու համար:

«Գորիսի պետական համալսարանի հարգելի դասախոսներ, հուլիսի 26-ին, ժամը 17:00-ին կլինեմ Գորիսի պետական համալսարանում՝ առկա խնդիրները քննարկելու և լուծումներ գտնելու համար:

Քանի որ եղել են բաց և փակ նամակներ պրոֆեսորադասախոսական կազմից, ուսանողներից, նրանց նույնպես հրավիրում եմ հանդիպման: Կհանդիպենք»,-գրել է նախարարը:




Լրահոս