Վաչագան Ղազարյանը վճարեց 1 մլրդ դրամ գրավը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանը վճարել է դատարանի սահմանած 1 միլիարդ դրամ գրավը, այսօր «Ազատությանը» փոխանցեց Հատուկ քննչական ծառայության խոսնակ Մարինա Օհանջանյանը։

Առայժմ հայտնի չէ՝ արդյոք Ղազարյանը ազատ է արձակվել կալանքից:

Վաչագան Ղազարյանը ձերբակալվել է մեկ ամիս առաջ՝ ապօրինի հարստանալու, ինչպես նաև «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով նախատեսված հայտարարագրերում կեղծ տվյալներ ներկայացնելու և հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելու կասկածանքով:

Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը այսօր գրել էր, որ ըստ շրջանառվող տեղեկությունների` 1 մլրդ դրամ գումարը Ղազարյանի ազատ արձակման համար տրամադրելու է ռուսաստանաբնակ մեծահարուստ, ԱՄՆ-ում ՀՀ առեւտրային ներկայացուցիչ Ալբերտ Ավդալյանը:

Նշենք, որ նախորդ տարի Forbes-ի ռուսաստանյան խմբագրությունը հրապարակել էր ՌԴ ամենահարուստ ձեռնարկատերերի 14-րդ վարկանիշը, որտեղ յոթ հայազգի գործարարներ էին ընդգրկվել, վարկանիշի 123-րդ տեղում էր նաեւ Ավդալյանը՝ մոտ 800 մլն դոլար կարողությամբ




Լրահոս