Իրանը հակամիջոցներ կձեռնարկի, եթե ԱՄՆ-ն արգելափակի իրանական նավթի արտահանումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրանը համահավասար հակամիջոցներով կպատասխանի այն դեպքում, եթե ԱՄՆ-ը փորձի արգելափակել Իրանից նավթի արտահանումը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հուլիսի 24-ին այս մասին հայտարարել Է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Գասեմին:

«Եթե Ամերիկան ցանկանա լուրջ քայլ անել այդ ուղղությամբ, դա, Իրանից, անտարակույս, կհանդիպի հակազդման եւ համահավասար պատասխան միջոցների»,- Գասեմիի խոսքից մեջբերում Է անում Reuters գործակալությունը: Ավելի վաղ «Իսլամական հեղափոխության պահապանների» զորակազմը (Իրանի զինված ուժերի ընտիր ստորաբաժանումը) սպառնացել Է փակել Որմզդի նեղուցը՝ նավթն այլ երկրներ փոխադրելու համար, եթե ԱՄՆ-ը շարունակի պատժամիջոցների քաղաքականությունն Իրանի նկատմամբ: Ի պատասխան Պենտագոնը հայտարարել Է, թե պատրաստ Է ապահովելու նավարկության ազատությունն այդ տարածաշրջանում: Մայիսին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց Գործողությունների համատեղ համապարփակ պլանից՝ այն գործարքից Վաշինգտոնի դուրս գալու մասին, որը սահմանափակում Էր Թեհրանի միջուկային մշակումները՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան պատժամիջոցների եւ ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի միակողմանի սահմանափակիչ միջոցների վերացման փոխարեն:

Հուլիսի սկզբին Պետդեպարտամենտի քաղաքական պլանավորման բաժնի տնօրեն Բրայան Հուքը հայտարարել Է, որ ԱՄՆ-ը մտադիր Է «մինչեւ զրո» կրճատել Իրանի նավթային եկամուտներն Էներգետիկական պատժամիջոցներով, որոնք, նրա խոսքով՝ կվերսկսվեն նոյեմբերի 4-ին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:




Լրահոս