ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԵՏ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի պաշտոնակատար է նշանակվել առաջին տեղակալ, գնդապետ  Համլետ Մխիթարյանը: Հիշեցնենք, որ գեներալ  Հովհաննես Թամամյանը պաշտոնանկ արվեց ՀՀ գլխավոր դատախազի միջնորդագրի հիման վրա, քանի որ պաշտոնական պարտականություններից բխող անհրաժեշտ միջոցներ չէր ձեռնարկել հանցագործության բացահայտման ուղղությամբ, ինչը հանգեցրել էր քննության ընթացքում քրեական գործի համար էական նշանակություն ունեցող հանգամանքների խեղաթյուրմանը, կեղծմանը, հանցագործության մասնակիցների գործողությունների աղավաղմանը:Իսկ թե ով կնշանակվի վարչության պետ, ոստիկանությունում առայժմ որոշված չէ: Գուցե ՀՀ գլխավոր դատախազը մի միջնորդություն էլ անի նոր պետի մասով:




Լրահոս