Հուլիսի լույս 24-ի գիշերը՝ 0 ժամ 15-ի սահմաններում, ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում է ստացվել, որ Էջմիածին-Երևան ճանապարհին գտնվող գազալցակայաններից մեկում հարվածել են աշխատակցի գլխին և գումար հափշտակել։
Դեպքի վայր մեկնած ոստիկանության ծառայողները պարզել են, որ հափշտակվել է 160 հազար դրամ ու բջջային հեռախոս։ Վաղարշապատի քննչական բաժնում քրեական գործ հարուցվեց կողոպուտի հատանիշներով։ Հետագա միջոցառումներով ոստիկանները պարզել են, որ տեղի ունեցած կողոպուտը կազմակերպել են գազալցակայանի աշխատակիցը՝ Ոսկեհատ գյուղում ապրող, 29-ամյա Գագիկ Պողոսյանը, ընկերոջ՝ Էջմիածնի բնակիչ 22-ամյա Սարգիս Մելքոնյանի օժանդակությամբ։
Նրանք բերման են ենթարկվել ոստիկանության Վաղարշապատի բաժին և ներկայացվել նախաքննական մարմնին, որտեղ խոստովանել են կատարածը։
Դեպքի մանրամասներին կանդրադառնանք մեր առաջիկա թողարկումներից մեկում։