Ծովագյուղ-Ճամբարակ ավտոճանապարհի արգելապատնեշին բախված ավտոմեքենայի վարորդը տեղում մահացել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը հուլիսի 24-ին, ժամը 15:52-ին ահազանգ է ստացել, որ Ծովագյուղ-Ճամբարակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ծովագյուղ-Ճամբարակ ավտոճանապարհի 6-րդ կմ-ին «Օpel Astra G» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Վ. Զ., ծնված 1968 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ավտոճանապարհի արգելապատնեշին, ինչի հետևանքով վարորդը տեղում մահացել է:

Փրկարարները վարորդի դին դուրս են բերել ավտոմեքենայից, այնուհետև հոսանքազրկել ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:




Լրահոս