«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նիստն ավարտվեց. ինչ որոշում են կայացրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության  նիստն ավարտվեց: Լրագրողների հետ զրույցում Ազգային ժողովի պատգամավոր Ալեն Սիմոնյանը հայտնել է, որ նիստում Երևանի ավագանու ընտրություններում կուսակցության ցուցակի առաջին համարի հարցում որոշում չի կայացվել:

Նա նշեց, որ դեռևս քննարկման փուլում է Երևանի ավագանու ընտրություններին կուսակցության մասնակցության ձևաչափը: ՔՊ-ի՝ Երևանի քաղաքապետի 4 թեկնածուներն են՝ Ալեն Սիմոնյանը, դերասան Հայկ Մարությանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Զարուհի Բաթոյանը և ՀՀ վարչապետի խորհրդական Սրբուհի Ղազարյանը: Վերջինս իր հերթին նշեց, որ նիստում քննարկվել են թեկնածուների ընդհանուր մոտեցումները Երևանի քաղաքային կառավարման հարցում, առաջարկությունները:

Ինքնաառաջադրված թեկնածու Զարուհի Բաթոյանն էլ հավելեց, որ բոլոր թեկնածուների առաջադրումները քննարկվել են, նրանցից երկուսը՝ Սրբուհի Ղազարյանը և Հայկ Մարությանը ներկայացրել են իրենց ծրագրերը, հեռանկարները և այլն:




Լրահոս