Մինչ Գագիկ Ծառուկյանն իր վճռորոշ խոսքը կասի, դաշինքի պատգամավորներից մի քանիսն իրենց պոտենցիալ քաղաքապետի թեկնածու համարում. «Իրավունք»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Իրավունք» թերթը գրում է. «Երեւանի ավագանու ընտրություններին ընդառաջ՝ բավականին ուշագրավ պատկեր է ստեղծվել «Ծառուկյան» դաշինքում: Վերջիններս, թեպետ հաստատել են, որ մասնակցելու են Երեւանի ավագանու ընտրություններին, բայց չեն հստակեցրել, թե ով է գլխավորելու ցուցակը:

Եվ մինչ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն իր վճռորոշ խոսքը կասի, դաշինքի պատգամավորներից միանգամից մի քանիսն են իրենց պոտենցիալ քաղաքապետի թեկնածու համարում: Այդ թվում՝ Նաիրա Զոհրաբյանը, Վահե Էնֆիաջյանը եւ ՀՀՇ-ական Արարատ Զուրաբյանը:

Սոցցանցերում արդեն իսկ նրանց PR-ով սկսել են զբաղվել իրենց հավատարիմները: Եվ եթե առաջին երկու թեկնածուների դեպքում «Ծառուկյան» դաշինքում ըմբռնումով են մոտենում, ապա Ա. Զուրաբյանի տարբերակը, մեր ունեցած տեղեկություններով, բավականին մտահոգել ու զայրացրել է շատերին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում




Լրահոս