Կոռուպցիայի եւ ապօրինի հարստացման դեմ պայքարը «խփել է» բրենդային թանկարժեք խանութների գործին. վաճառքը կտրուկ նվազել է. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Կոռուպցիայի եւ ապօրինի հարստացման դեմ պայքարը «խփել է» բրենդային թանկարժեք խանութների գործին:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Երեւանի կենտրոնում տեղակայված բրենդային խանութներում վաճառքը կտրուկ նվազել է: Խոսքը գերթանկարժեք խանութների մասին է, որտեղ կարող ես հանդիպել, օրինակ, 700 հազար դրամ գին ունեցող փողկապի: Կոռուպցիայի եւ ապօրինի հարստացման դեմ պայքարի պատճառով շատերը վախեցած են թանկարժեք իրեր գնելուց` մտածելով, որ այդ դեպքում իրենք էլ կհայտնվեն իրավապահների ուշադրության կենտրոնում:

Անգամ այս հարցի շուրջ կառավարության անդամներն են կատակում: Օրինակ` առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը երեկ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում արտահայտվել էր հետեւյալ կերպ. «Մարդ «վախենում» ա նոր վերնաշապիկ առնի: Կարող ա հարցնեն, թե աշխատավարձդ ո՞նց ա հերիքել»:

Ամբողջական հոդվածը կարող եք ընթերցել «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս