«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար բերված աղցանի միջից բջջային հեռախոս են գտել, թթվի միջից՝ մարտկոց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 24-ին՝ ժամը 12:10-ի սահմաններում, օպերատիվ տվյալներն իրացնելիս ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները զննության են ենթարկել կալանավորված անձ Բ. Ս.-ի անվամբ քաղաքացուհի Լ. Հ.-ի կողմից բերված հանձնուքը: Զննության արդյունքում աղցանի միջից հայտնաբերվել եւ առգրավվել է բջջային հեռախոս, իսկ թթվի միջից՝ բջջային հեռախոսի մարտկոց:

ՀՀ ԱՆ ՔԿԾ հանրային կապերի բաժնից  հայտնում են, որ փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:




Լրահոս