Հասցեատերը սխալ են ընտրել. Մովսես Հակոբյանը` Արթուր Աղաբեկյանի տունը խուզարկելու մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, հուլիսի 14-ին խուզարկություն էր կատարվել Արթուր Աղաբեկյանի առանձնատանը եւ հարակից շինություններում: Կասկածներ են եղել, թե Աղաբեկյանը տարբեր միջոցներ է փոխանցել կալանավորված գնդապետ Մանվել Գրիգորյանին: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց Աղաբեկյանի զինակից ընկեր, ՀՀ գլխավոր ռազմական տեսուչ Մովսես Հակոբյանից ճշտել` հավատում է արդյոք, որ նա կարող էր նման բան անել:

«Կարծում եմ` ոչ միայն ես, այլեւ այն մարդիկ, ովքեր ճանաչում են Աղաբեկյանին, միանշանակ կասեն, որ հասցեատերը սխալ են ընտրել»,-ասաց Հակոբյանը: Նա ընդգծեց, թե Աղաբեկյանը իր մարտական ընկերն է, հարգանքով է վերաբերվում նրա անցած ճանապարհին, նրան եւ նրա այսօրվա աշխատանքին:




Լրահոս