«Ամբողջը հարսանիքի նվերն է եղել». դատավորը` իր տան թալանի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 23-ին հայտնի էր դարձել, որ գողություն էր կատարվել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Սերգեյ Մարաբյանի բնակարանից, տարել էին ոսկյա զարդեր: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում դատավորը, անդրադառնալով իր տան բնակարանի թալանին, հայտնեց, որ տարել են հարսանիքին կնոջը նվիրած ոսկյա զարդերը. «Վնասի չափը չեմ կարող ասել, քանի որ բոլոր նվերներ են եղել, հարսանիքի ժամանակ հյուրերի կողմից նվիրած նվերներն են եղել»:

Նա նաեւ հավելեց, որ թշնամիներ չունի: «Ենթադրվում է` մարդիկ մտել են, ցանկացել են ինչ-որ բան տանել»,- ասաց դատավորը:




Լրահոս