Ուշադրություն
Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը կանխատեսվում է 6, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:
Հանրապետության տարածքում հուլիսի 26-27-ի կեսօրից հետո հյուսիսային առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: 28-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանը հուլիսի 26-ին կբարձրանա 4-5 աստիճանով:
Երևան քաղաքում հուլիսի 26-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: