Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի միջոցառումը պատշաճ կազմակերպելու համար մեծ ջանքեր են պետք. հնարավոր է այն արժանանա Հանրապետության 100-ամյակի բախտին. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» թերթը գրում է. «Հոկտեմբերի 11-12-ին սպասվող Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին մեծ թվով պատվիրակություններ, այդ թվում պետությունների ղեկավարներ են գալու Երեւան։ Եվ չնայած երեկ Նիկոլ Փաշինյանի մոտ այդ թեմայով խորհրդակցություն է հրավիրվել, սակայն լավատեղյակները պնդում են, որ այդ միջոցառումը պատշաճ կազմակերպելու համար շատ ավելի մեծ ջանքեր են անհրաժեշտ, եւ վտանգ կա, որ այն Հանրապետության 100-ամյակի բախտին արժանանա։

Գագաթնաժողովի նախօրյակին կկայանա Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի երկօրյա պետական այցը Հայաստան, գագաթնաժողովից հետո էլ Հայաստան ժամանած Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն երկօրյա պետական այցով կմնա Հայաստանում։ 2 նախագահների պետական այցի հրավերներն արվել են Սերժ Սարգսյանի ժամանակ, Կանադայի վարչապետի այցը կարիք է եղել վերահաստատելու, եւ այն օրերս հաստատվել է՝ նա կժամանի մեծ խմբով, այդ թվում՝ գործարարներ։

Հայաստան ժամանող նախագահ-վարչապետների մեծ մասի պարտադիր ծրագրի մեջ կմտնի նաեւ հանդիպում ՀՀ նախագահի հետ, թեեւ ԱԳՆ-ն ամեն ինչ արել է, որ առաջին պլանում լինի վարչապետը, իսկ Արմեն Սարգսյանի հետ հանդիպումները երկրորդական բնույթ կրեն»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:




Լրահոս