ՀՀ-ում Մեքսիկայի պատվո հյուպատոսի աթոռի շուրջ կռիվ է սկսվել. դիմել են դատարան. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ-ում Մեքսիկայի պատվո հյուպատոսի աթոռի շուրջ կռիվ է սկսվել: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Գեորգի Ավետիսյանը 2018 թվականի հուլիսի 23-ին դիմել է ՀՀ վարչական դատարան՝ պահանջելով պարտավորեցնել ԱԳՆ-ին իր թեկնածությունը դիտարկել ՀՀ-ում Մեքսիկայի պատվո հյուպատոսի պաշտոնում:

«Ժողովուրդ» օրաթերթին Ավետիսյանի պաշտպան Էդգար Բադեմյանը պատմեց, որ նրան մերժել են անգամ առանց պատճառների մասին տեղյակ պահելու: Ուստի իրենք էլ դիմել են դատարան:

Իսկ ԱԳՆ-ից «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեցին, թե հյուպատոսն իր պարտականությունները ստանձնում է՝ նստավայր պետության կողմից թույլտվությունը՝ էկզեկվատուրան, ստանալու հիման վրա: «Նստավայր պետությունը պարտավոր չէ հաղորդել Էկզեկվատուրայի տալը մերժելու դրդապատճառները»,- ասաց ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը:

Ամբողջական հոդվածը կարող եք ընթերցել «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս