«Հրազդանի» բանտում դատապարտյալ է մահացել. նա նախկինում գամել էր ոտքերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ «Հրազդան» ՔԿՀ-ում մահացել է դատապարտյալ Գարիկ Մելքոնյանը: Ըստ ՔԿՀ-ում տարածված, սակայն պաշտոնապես չհաստատված լուրերի` դատապարտյալը մահացել է հոգեմետ դեղերի չարաշահումից:

ArmLur.am-ը բազմիցս անդրադարձել է դատապարտյալ Գարիկ Մելքոնյանի ահազանգերին: Հիշեցնենք` դեռևս նախորդ տարի Գարիկ Մելքոնյանը «Արմավիր» ՔԿ հիմնարկում գամել էր ոտքերը` պատճառաբանելով, որ իրեն հասանելիք դեղերը վարչությունը չի  տրամադրում:

Իսկ դրանից մի քանի ամիս առաջ էլ «Նուբարաշեն» ՔԿՀ-ից տեղափոխվել էր «Արմավիր» ՔԿ հիմնարկ եւ այդ ընթացքում մի քանի անգամ ինքնասպանության փորձեր էր կատարել` պահանջելով նախարար Դավիթ Հարությունյանի հետ հանդիպում:

Քնար Մանուկյան




Լրահոս