Beeline-ի աջակցությամբ Հայաստանում կմեկնարկի SummerBusinessSchool 2018-ը՝ 14-ից 18 տարեկան երիտասարդների համար։ Դպրոցի նպատակն է նրանց մոտ բիզնեսի հետ կապված հմտությունների ձևավորումը։
Մասնավորապես գործնական կապեր ստեղծելու նպատակով դասընթացի շրջանակում երիտասարդները այցելում են Հայաստանում գործող խոշորագույն ընկերություններ, հանդիպում են այդ ընկերությունների ղեկավարների և աշխատակիցների հետ, ծանոթանում նրանց փորձին։
Այս տարի օգոստոսի 19-ից մինչև օգոստոսի 28-ն անցկացվելիքամառային դպրոցի սաներինորպես հատուկ հյուր կհանդիպի նաև Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։Անդրեյ Պյատախինը հանդես կգա ելույթով նաևօգոստոսի 27-ին՝ փակման արարողության ժամանակ։
«Երիտասարդներին կրթելը մեր բոլորի պարտականությունն է, իսկ բիզնեսի ու ՏՏ-ի վերաբերյալ գիտելիքներ տրամադրելը շատ կարևոր է նրանց բարեկեցիկ ապագան ապահովելու համար։ Մենք Beeline-ում մեծ ուշադրությամբ ենք մոտենում այս հարցերին և փորձում ենք հնարավորինս մեր ներդրումն ունենալ երիտասարդության կյանքն ավելի լավը դարձնելու գործում», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Նշենք, որ Ամառային Բիզնես դպրոցը ստեղծվել է 2017 թ.SliceConsultingընկերության կողմից` ակտիվ երիտասարդության համար։ SummerBusinessSchool2018 թ․ խմբի մասնակիցների հավաքագրումը տեղի է ունենալու մինչև օգոստոսի 10-ը, մասնակիցների առավելագույն քանակը՝ 150 հոգի, իսկ ընդունելությունը հարցազրույցով։
Դպրոցի սաների համար կազմակերպվում են 10-օրյա դասընթացներ, մրցույթներ և ժամանցային միջոցառումներ։ Դասընթացի ավարտից հետո մասնակիցները կարող են աշխատանքային պրակտիկա անցնել կամ կամավորական աշխատանքներ կատարել տարբեր ընկերություններում։