Պարզաբանում Հովիկ Աղազարյանի հետ հարցազրույցի վերնագրի շտկման շուրջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը նախօրեին հարցազրույց էր անցկացրել  ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի հետ: Զրույցի ընթացքում պատգամավորն անդրադարձել էր իրեն առնչվող հայտնի տեսանյութին, որտեղ նա համաժողովրդական շարժման մասին ոչ միանշանակ էր խոսել:

Պատագամավորն ասել էր. «Տեսանյութը հայտնվեց համացանցում, որից մոտ 1 ժամ հետո մենք այդ հարցին անդրադարձանք վարչությունում: Իմ ընկերներն ընդամենը բավարարվեցին բանավոր դիտողությամբ, որ պետք է ավելի զգույշ լինել նման դեպքերում նման մարդկանց հետ շփվելիս, որպեսզի առիթ չտանք նման բացասական դրսեւորումների: Ես շնորհակալ եմ իմ ընկերներին. իրենք ըմբռնումով մոտեցան: Դե, բնականաբար, ես չէի կարող այդպիսի տեսակետ ունենալ, ես այդ ամենն ասում էի հեգնանքով: Մանավանդ որ ձայնագրությունն ամբողջությամբ չի հրապարակվել: Նիկոլ Փաշինյանն ինձ բառացի ասաց հետեւյալը վարչության նիստի ժամանակ. պարո՛ն Աղազարյան, մենք պետք է հաշվի առնենք, որ առավոտից երեկո գտնվում ենք տեսախցիկների առաջ, ու ես ընդունեցի` որպես ճիշտ դիտողություն»:

ArmLur.am-ը, սակայն, թյուրիմացաբար սխալ էր վերնագրել հարցազրույցը, ինչը րոպեներ անց շտկվել էր: Հայցում ենք պատգամավորի ներողամտությունը:




Լրահոս