ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Շենգավիթ վարչական շրջանում

 

 

Դժվար է պատկերացնել, որ Քարդաշյան անվանումը կարող էր օգտագործվել հացատան դեպքում: Բայց այս ընկերության սեփականատերը բավական հնարամիտ է գտնվել: Հետաքրքիր է` որքանով է Քարդաշյանի անունն օգտագործելն օգնում այս հացատանը հաճախորդներ ունենալու հարցում:

 

 

ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ` եթե անձն օտարերկրացի է կամ չունի ՀՀ քաղաքացիություն, սակայն աշխատում է Հայաստանում, նա պե՞տք է մասնակցի կուտակային բաղադրիչին: Այսինքն` նրա մասնակցությունը պարտադի՞ր է:

Հայարփի Գեւորգյան (62 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք ունեցող օտարերկրացին եւ քաղաքացիություն չունեցող անձը կուտակային բաղադրիչին մասնակցում է ընդհանուր հիմունքներով, եթե աշխատում է Հայաստանի Հանրապետությունում (ստանում է բազային եկամուտ, որը հարկվում է եկամտային հարկով):
Այսինքն` եթե վերը նշված օտարերկրացին կամ քաղաքացիություն չունեցող անձը ծնվել է 1974թ. հունվարի 1-ին եւ դրանից հետո, ապա կուտակային բաղադրիչին մասնակցում է պարտադիրության սկզբունքով (իր բազային եկամտից պարտադիր սկզբունքով կատարում է կուտակային վճար), իսկ եթե ծնվել է մինչեւ 1974թ. հունվարի 1-ը, ապա կուտակային բաղադրիչին կարող է մասնակցել կամավորության սկզբունքով:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնում ենք, որ եթե անձը չունի բազային եկամուտ, ապա նա չի կատարում նպատակային սոցիալական վճար: Այնուամենայնիվ, այդ անձինք չեն զրկվի պետական կենսաթոշակային համակարգից կենսաթոշակ ստանալու իրավունքից եւ 65 տարին լրանալուց հետո ձեռք կբերեն սոցիալական կենսաթոշակի իրավունք:

 

 

ՀԱՐՑ. Ես ուզում եմ հստակ ծանոթանալ ծառայողական քննության կողմերի պարտականություններին: Ինչպիսի՞ պարտականություններ ունեն կողմերը:

Հայկ Խաչատրյան (40 տարեկան, օպերատոր)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հ. Խաչատրյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ ծառայողական քննության կողմը պարտավոր է`
ա) ծառայողական քննություն վարողի պահանջով ներկայանալ քննության կատարման վայր եւ տալ բացատրություններ (լրացուցիչ բացատրություններ), մասնակցել այլ անհրաժեշտ գործողությունների եւ ստորագրությամբ հաստատել դրանց կապակցությամբ կազմված արձանագրությունների (տեղեկանքների) ճշտությունը, իսկ չստորագրելու դեպքում ներկայացնել գրավոր պատճառաբանություն.
բ) ծառայողական քննություն վարողի պահանջով ներկայացնել քննության համար անհրաժեշտ իր մոտ եղած առարկաները եւ փաստաթղթերը.
գ) ենթարկվել ծառայողական քննություն վարողի` ծառայողական քննություն անցկացնելու կարգով սահմանված պահանջներին:
Ծառայողական քննության ընթացքում ծառայողական քննության կողմերն ունեն իրավական ակտերով, ինչպես նաեւ ծառայողական քննություն անցկացնելու կարգով իրենց վերապահված այլ պարտականություններ:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ծառայողական քննության ընթացքում ծագած առանձին հարցերի պարզաբանման, ինչպես նաեւ պաշտոնական փաստաթղթերում եղած տեղեկություններն ամրագրելու անհրաժեշտությունից ելնելով` ծառայողական քննություն վարողը լիազորված է կատարել փաստաթղթերի, առարկաների, աշխատավայրի զննություններ: Նշենք, որ զննություն կատարվում է նաեւ այն դեպքերում, երբ ուսումնասիրության ենթակա փաստաթղթերի ամենօրյա օգտագործման անհրաժեշտությունից, մեծածավալությունից ելնելով` նպատակահարմար չէ դրանք կցել ծառայողական քննության նյութերին:




Լրահոս