Քիչ առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանեց Ռուսաստանի Դաշնության երկրորդ մայրաքաղաք` Սանկտ Պետերբուրգ: ArmLur.am-ի թղթակիցը հայտնում է, որ ՀՀ վարչապետին դիմավորել է ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանը:
ArmLur.am-ի թղթակցի փոխանցմամբ` Նիկոլ Փաշինյանը շտապեց Ռուսաստանում հայ գործարարների հետ հանդիպման: Այժմ ընթանում է հանդիպումը: