Մեղրի օգտակար և բուժիչ հատկությունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեղրն իր առողջարարությամբ բոլորին է հայտնի: Համեղ լինելուց բացի` այն կանխարգելում է քաղցկեղի և սրտի մի շարք հիվանդությունների զարգացումը, քանի որ պարունակում է ֆլավոնոիդներ և այլ հակաօքսիդանտներ, որոնք նվազեցնում են քաղցկեղի և սրտի մի շարք հիվանդությունների զարգացման վտանգը: Այն նաև նվազեցնում է ստամոքսի հիվանդություններով ախտահարվելու վտանգը, հակաբակտերիալ և հակասնկային է, կայուն է պահում օրգանիզմում գլիկոգենի մակարդակը` այդպիսով նպաստելով մարդու ատլետիկ կարողությունների ակտիվացմանը:

Շատ խմիչքների և սննդամթերքի մեջ շաքարը կարելի է փոխարինել մեղրով: Մեղրը պարունակում է 69% գլյուկոզա և ֆրուկտոզա և կարող է օգտագործվել՝ որպես բնական քաղցրացուցիչ: Մեղրը պարունակում է մեծ քանակությամբ վիտամիններ և հանքանյութեր, իսկ նրանց քանակությունը և տեսակը կախված է նրանից, թե ինչ ծաղիկներ են օգտագործվում մեղր պատրաստելու համար:

Ընդհանուր առմամբ, մեղրը պարունակում է վիտամին C, կալցիում և երկաթ: Մինչդեռ շաքարը չի պարունակում վիտամիններ և հանքանյութեր:




Լրահոս