Հյուսիս-հարավ ծրագրի շուրջ կատարվող քննության եւ այլ խնդիրների շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանի հետ:
-Պարոն Հակոբյան, Դուք նշել եք, որ Հյուսիս-հարավ ծրագրի շրջանակում հնարավոր հափշտակությունների խնդրով զբաղվում են իրավապահ մարմինները: Նախորդ տարի Դուք զբաղեցնում էիք ՀՔԾ կոռուպցիոն, կազմակերպված եւ պաշտոնեական հանցագործությունների քննության վարչության պետի պաշտոնը: Ինչո՞ւ այդ ժամանակ այս խնդրով չէիք զբաղվում:
-Այն ժամանակ եւս բազմաթիվ հնչեղ գործեր են եղել: Մենք մի ամսվա մեջ երեք դատավորների քրեական գործ ենք ուղարկել դատարան: Ներկա պահին էլ ունենք բազմաթիվ քրեական գործեր, որոնցով դատախազներ, դատավորներ քրեական պատասխանատվության են ենթարկվել: Քննչական մարմինն ինքնանպատակ գործեր չի հարուցում եւ այդ գործերը հարուցվում են ստացված նյութերի հիման վրա: Բոլոր այն նյութերը, որ մեր վարչությունում ստացվել են, եթե դրանցում եղել են քրեաիրավական հատկանիշներ` մենք հարուցել ենք քրեական գործեր եւ որոնցով բավարար ապացույցներ եղել են` ուղարկել ենք դատարաններ: Խնդիրը նաեւ 2-րդ կողմն ունի, որը կապված է մեր ժողովրդի ինքնագիտակցության հետ: Եվ կարծում եմ, որ վերջին ժողովրդական շարժումը, որ տեղի ունեցավ մեր երկրում, կփոխի նաեւ մեր ժողովրդի գիտակցությունը, պատրաստակամությունն օժանդակելու քննչական մարմիններին: Մեր ազգի մեջ կա այդ բնավորությունը. վատամարդ չլինելու, ամեն կերպ վկայություն տալուց խուսափելու:
Իսկ թե որ դեպքում նախարար Հակոբյանը չի ների նախկին նախարարներին կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի վաղվա համարում: