ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արմավիրում կողոպուտի դեպք է բացահայտվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս կողոպուտի դեպք է արձանագրվել Արմավիրի մարզում։ Մի երիտասարդ Բաղրամյան գյուղում ավտոմեքենայի պահեստամասեր գնելու նպատակով դրանք տեղավորել է իր մեքենայում և առանց վճարելու մեքենայով փախել։
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները պարզել են, որ երիտասարդը Արմավիրի մարզի Քարակերտ գյուղում ապրող, 28-ամյա Համլետ Բադալյանն է։ Նա իր «Օպել»-ով հուլիսի 24-ին հայտնաբերվեց Էջմիածնում ու կասկածանքով բերման ենթարկվեց ոստիկանության Վաղարշապատի բաժին։

Բադալյանը ոստիկաններին հայտնել է, որ պահեստամասերն ինքն է հափշտակել։
Հանգամանքները պարզվում են։
Քննությունը շարունակվում է։




Լրահոս