Խոյ. Օրվա առաջին կեսին տհաճություններ կզգաք, սակայն ժամանակի հետ դրական միտումները թափ են հավաքում: Հենց’ դրա համար էլ չարժե առավոտյանից ձեռնամուխ լինել կարևոր գործերի, մի փոքր սպասեք և բարենպաստ պահը կգա: Օրվա առաջին կեսին կարող են մտերիմների հետ մանր տարաձայնություններ ծագել, սակայն լուրջ բնույթ դրանք չեն կրի և հաշտեցումն էլ իրեն երկար սպասեցնել չի տա:
Երեկոն հիանալի ժամանակահատված է սիրելի մարդու հետ շփվելու համար՝ դուք իրար կհասկանաք կեսխոսքից: Չեն բացառվում հետաքրքիր ծանոթությունները, սակայն դրանք կզարգանան դանդաղ և ձեզանից մեծ համբերություն կպահանջեն:
Ցուլ. Հարմար օր է լիցքաթափվելու և մի փոքր շունչ քաշելու համար: Աշխատեք բոլոր խնդիրները գլխից հանել և ուղղակի հաճելի ժամանակ անցկացնել: Դուք առանց դժվարության կգտնեք լավ շրջապատ և ընկերներ, ովքեր ձեզ հետ միասին կզբաղվեն ձեզ համար հետաքրքիր գործով:
Հնարավոր են դրամական մուտքեր և արժեքավոր նվերներ: Նշանի մի շարք ներկայացուցիչներ վերջապես կկարողանան ձեռք բերել այն իրերը, որոնց մասին վաղուց երազում էին: Ձերհետ հարաբերություններում կարող են բարդություններ ծագել, քանի որ նրան հասկանալի չեն ձեր որոշ գործողությունների մոտիվները:
Երկվորյակներ. Այսօր որոշ թյուրիմածություններ հնարավոր են, սակայն ընդհանուր առմամբ, օրը դասավորվում է բավական հաջող: Եթե դուք ուշադրություն չդարձնեք մանրուքների վրա, ապա կկարողանաք իրականացնել ձեր ամենակարևոր պլանները: Շանս կա ստանալ այն մարդկանց աջակցությունը, ումից մեծապես կախված է ձեր ապագան: Տանը հնարավոր են մանր բարդություններ և թյուրիմացություններ, սակայն դուք դրանք հեշտությամբ հարթում եք:
Օրը հարմար է աշխարհիկ միջոցառումների այցելելու և պաշտոնական հանդիսությունների համար: Ձեզ սպասում են բազմաթիվ նոր ծանոթություններ և շանս կա հանդիպել այն մարդուն, ով կդառնա ձեր կյանքի ուղեկիցը:
Խեցգետին. Օրը թույլ է տալիս հասնել հաջողության այնպիսի գործերում, որոնք ձեզ համար հատկապես կարևոր են: Կենտրոնացեք գլխավորի վրա և ուրիշ ոչ մի բանի վրա մի շեղվեք, անգամ՝ եթե շրջապատին դա տարօրինակ թվա: Օրը հարմար է հատկապես ճշգրտություն, մանրուքների նկատմամբ ուշադրություն և լիակատար կենտրոնացում պահանջող զբաղմունքների համար:
Սակայն նաև հանգստանալ այսօր ձեզ հաստատ կհաջողվի՝ ձեր ազգականներն ու ընկերները ամեն ինչ կանեն, որպեսզի դուք ձեր ազատ ժամանակն անցկացնեք ձեր սրտի ուզածով, առանց ձանձրանալու: Հնարավոր են անսպասելի հրավերքներ, որոնք դուք հաճույքով կընդունեք:
Առյուծ. Դուք ամեն կերպ ձգտում եք շրջապատի հետ հարաբերություններում խուսափել խնդիրներից, սակայն դա ձեզ մոտ շատ վատ է ստացվում: Շրջապատին հաճախ ձեր դիտողությունները վիրավորական են թվում, կատակները՝ ոչ տեղին, իսկ արանքներն էլ՝ հիմար: Եթե վեճեր ծագեն, ապա արագ հաշտեցման վրա հույսը չդնեք, այնպես որ աշխատեք հարթել սուր անկյունները:
Հարմար օր է ինչ-որ վաղեմի պլաններ իրականացնելու, հոգու խորքից բխող ցանկությունների կատարման, երազանքը կյանքի կոչելու համար: ճիշտ է՝ դրա համար խիզախություն է պետք, սակայն, բարեբախտաբար, այն ձեզ մոտ այժմ բավարար է:
Կույս. Լավագույնը, որ դուք այսօր կարող եք անել, դա որևէ էական բան չձեռնարկելն է: Օրը բոլորովին հարմար չէ լուրջ գործերի, կարևոր հարցեր լուծելու համար: Փոխարենը՝ այն կարելի է նվիրել հաճույքներին և զվարճություններին՝ դրական էմոցիաները չափից ավելի շատ կլինեն: Հնարավոր են նոր ծանոթություններ, հրապույրներ: Այսօր սկսված ռոմանտիկ հարաբերությունները սըընթաց զարգացում կստանան:
Հնարավոր են ֆինանսական դժվարություններ, խոշոր գնումներն ավելի լավ է հետաձգել: Կարճատև ուղևորությունների դեմ աստղերը ոչինչ չունեն, իսկ ահա մեծ ճանապարհորդության մեկնելն այնքան էլ ցանկալի չէ:
Կշեռք. Լողացեք հոսանքին համընթաց՝ այս օրը պետք է օգտագործել ոչ թե հանգամանքների դեմ պայքարի համար, այլ՝ հանգստի և ուժերը վերականգնելու: Ոչինչ, որ ամեն ինչը չէ, որ ձեր ուզածով է գնում, կարևորն այն է, որ դուք կարողանում եք իրավիճակը վերահսկել՝ հենց որ նման հնարավորություն է ընձեռվում: Հետևեք խորհուրդներին՝ շատ բան, ինչ այսօր ասում են շրջապատի մարդիկ, խելամիտ ու օգտակար է:
Ցանկալի չէ ոչ միայն որոշել, այլև՝քննարկել ֆինանսական և ունեցվածքային հարցեր, քանի որ երբ գործը հասնում է փողերին, դուք ձեզ ոչ բնորոշ թեթևամտություն եք դրսևորում: Օրը բարենպաստ է յոգայով զբաղվելու համար:
Կարիճ. Ձեր բախտը բերում է, և դրա շնորհիվ դուք հաջողությամբ հարթում եք այն գործերը, որոնք նախկինում ձեզ լիովին անիրականանալի էին թվում: Հնարավոր է, որ գումարներ ստանաք, չի բացառվում եկամուտների նոր աղբյուրի ի հայտ գալը: Հարմար օր է պրոֆեսիոնալ հեռանկարները գնահատելու և պլանները ճշգրտելու համար:
Դուք հեշտությամբ եք գտնում դաշնակիցներ, համախոհներ և ընկերներ: Ոչ լավագույն ձևով են դասավորվում սիրելի մարդու հետ հարաբերությունները, հնարավոր են տարաձայնություններ, կոնֆլիկտներ դատարկ բաներից:
Աղեղնավոր.Օրը լավագույնս հարմար է ինչ-որ կարևոր ու լուրջ բանի շուրջ մտորելու համար: Ձեր գլխում ծագող բոլոր մտքերը արժանի են ուշադրության՝ անգամ նրանք, որոնք շրջապատին թվում են տարօրինակ են թվում: Օրը հարմար է գործարքներ կնքելու և խոշոր գնումների համար՝ ֆինանսական վիճակը գնալով բարելավվում է:
Որտեղ էլ որ դուք հայտնվեք, ձեզ նկատում են և շրջապատում ուշադրությամբ՝ երբեմն չափից ավելի: Սիրելի մարդը պատրաստ է կատարել ձեր բազմաթիվ ցանկություններ, սակայն դեռ տեղյակ չէ դրանց մասին, այնպես որ արժե բարձրաձայնել այն մասին, թե ինչ եք դուք իրականում ցանկանում:
Այծեղջյուր. Հիանալի օր է անբռնազբոսիկ միջավայրում շփումների համար: Դուք մեծ հաճույք եք ստանում հին ընկերների հետ հանդիպումներից և հեշտությամբ նոր ծանոթություններ հաստատում: Նշանի որոշ ներկայացուցիչներ ընդունում են օրիգինալ որոշումներ, զարմացնում են շրջապատին իրենց արտառոց արարքներով, իսկ ավելի շատ՝ այն բանով, որ այնուամենայնիվ հասնում են նպատակին, չնայած որ գործում են միանգամայն ոչ ստանդարտ մեթոդներով:
Օրը հարմար է աշխարհիկ միջոցառումներ կազմակերպելու և դրանց այցելելու, ինչպես նաև հյուրեր ընդունելու համար: Արժե ձեր մասին հիշեցնել այն մարդկանց, ովքեր կարող են ձեզ օգնել՝ կարիերայի աստիճաններով բարձրանալու գործում:
Ջրհոս. Դուք ձգտում եք ընդլայնել շփման շրջանակները, սակայն ձեր ուշադրության կենտրոնում հայտնված ոչ բոլոր մարդիկ են դրան արժանի: Շրջահայաց եղեք, առաջնորդվեք ոչ միայն նախազգացմամբ, քանի որ հարաբերությունների հարցում այն կարող է խաբուսիկ լինել, այլև՝ սթափ դատողությամբ: Արժե հետևել ավագ ազգականների խորհրդին:
Բարձր է կենսական ներուժը: Ֆիզիկական աշխատանքը, սպորտով զբաղվելը ձեզ չեն հոգնեցնում, իսկ ակտիվ հանգիստն էլ բարձրացնում է տրամադրությունը: Օրը հարմար է ռոմանտիկ ուղևորության համար, հնարավոր է անսպասելի սիրո խոստովանություն:
Ձկներ. Հարմար օր է շրջապատի հետ ձեր գաղափարներով ու պլաններով կիսվելու համար՝ դուք հաստատ աջակցություն և օգնություն կստանաք, հենց որ դրանց կարիքը զգաք: Եթե ձգտում եք ձեր կյանքում ինչ-որ շրջադարձային փոփոխությունների, ապա պետք է քչից սկսեք, իսկ առաջին արդյունքներն իրենց սպասեցնել չեն տա: Նման օրը դժվար չէ հրաժարվել վատ սովորույթներից կամ վերջ դնել այն հարաբերություններին, որոնք դադարել են ուրախություն պատճառել: Չնայած որ շրջապատի վրա դուք թեթևամիտ տպավորություն եք թողնում, այնուամենայնիվ դա չի խանգարում ձեզ չափից ավելի լուրջ վերաբերվել իրոք կարևոր հարցերի լուծմանը: