ԱՄՆ-ում հայկական համայնքը պառակտված է. Դաշնակցությունը, մինչեւ Սերժ Սարգսյանի հրաժարականը դեմ էր շարժմանը, հիմա փորձում է սեփականաշնորհել հաջողությունը. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱՄՆ-ում հայկական համայնքը պառակտված վիճակում է: «Հայ-ամերիկյան քաղաքացիական աջակցության կենտրոն» ՀԿ նախագահ Արթուր Սահակյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում պատմել է, որ դաշնակցությունը ՀՀ-ում համաժողովրդական շարժման օրերին փորձել է անել ամեն ինչ, որպեսզի ԱՄՆ-ում գտնվող հայտերն այնտեղ ոտքի չկանգնեն, ցույցեր չանեն: Բայց հեղափոխության հաղթանակից հետո, ընդհակառակը, փորձում են սեփականաշնորհել հաջողությունը:

«Դաշնակցությունը, որը մինչեւ Սերժ Սարգսյանի հրաժարականը դեմ էր շարժմանը, անվանում էին կապիկներ, սադրիչներ էին ուղարկում, որպեսզի այդ ցույցերը խափանեն, Ս. Սարգսյանի հրաժարականից հետո անցան ընդհատակ: Միայն մայիսի 8-ին, երբ հաղթանակը վերջնական էր, նրանք միացան շարժմանը: Իսկ այսօր իրենք, օգտագործելով իրենց կապերը, Գլենդելի քաղաքապետ Զարեհ Սինանյանի միջոցով փորձում են բլոկադայի ենթարկել բոլոր քաղաքական ուժերին կամ ակտիվ ուժերին, եւ իշխանության հետ, որպես միակ կապի խողովակ, հանդիսանալ իրենք»,- պատմել է Սահակյանը»:

Ամբողջական հոդվածը կարող եք ընթերցել «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս