Գանձարանի պետը 33 հազար ԱՄՆ դոլար փոխառություններ է հանձնել. ունի 2 մլն դրամ. «Փաստ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան գործակալության պետ Վահե Առաքելյանը նախորդ տարի մոտ 33 հազար ԱՄՆ դոլար փոխառություններ է հանձնել, ինչի մասին տեղեկանում ենք նրա՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացված 2017 թ. տարեկան հայտարարագրից:

Առաքելյանի փոխառությունները դրամով կազմել են 16 միլիոն 584 հազար: Դրամական միջոցները փոքր–ինչ նվազել են: 2017 թ. սկզբին հայտարարագրել է 5, իսկ տարեվերջին՝ 2 միլիոն դրամ: Տարեկան եկամուտներն էլ ստացվել են 8 միլիոն 462 հազար դրամ աշխատավարձից և 14 միլիոն 84 հազար դրամ ստացված փոխառություններից՝ վարկերից:

Պաշտոնյայի կինը՝ Մարգարիտա Հովսեփյանը, հայտարարագրել է միայն եկամուտներ, որոնք կազմել են 772 հազար դրամ ու ստացվել աշխատավարձից»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում




Լրահոս