ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դմիտրի Մեդվեդևը դիմավորեց Նիկոլ Փաշինյանին. նեղ կազմով նիստը մեկնարկեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ Սանկտ-Պետերբուրգում մեկնարկեց ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստը, որին մասնակցում են միայն կառույցի անդամ երկրների վարչապետերը: Նախասրահում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին դիմավորեց ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, որից հետո նիստը մեկնարկեց: Այն ընթանում է փակ:

Նեղ նիստից հետո կմեկնարկի արդեն ընդլայնված կազմով նիստ, որն արդեն բաց է լինելու: Ընդլայնված նիստից հետո էլ նախատեսված է ՀՀ և ՌԴ վարչապետների հանդիպումը:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկվանից աշխատանքային այցով գտնվում է Սանկտ-Պետերբուրգում, երեկ էլ հանդիպում է ունեցելլ հայազգի գործարարների հետ: Նրա աշխատանքային այցը կավարտվի այսօր:




Լրահոս