
ArmԼur.am-ին հայտնի դարձավ, որ քիչ առաջ հոսպիտալացվել է ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Նա Նաիրի բժշկական կենտրոնում է: ArmLur.am-ի տեղեկություններով` երեկ երեկոյան Զոհրաբյանը հավանաբար թունավորվել է Սիլիկյան թաղամասում աղբավայրում հրդեհի պատճառով. նա եղել է դեպքի վայրում, որից հետո իրեն վատ է զգացել: Այսօր Զոհրաբյանն ԱԺ-ում մասնակցել է ԸՕ աշխատանքային խմբի աշխատանքներին, հետո եղել դատարանում՝ Սասնա Ծռերի դատին, որտեղ ներկայացրել է միջնորդություն Արթուր Հակոբյանին ազատ արձակելու համար: Սակայն վերադառնալով ԱԺ` Զոհրաբյանի առողջական վիճակը վատացել է, եւ նա դիմել է բժշկական կենտրոն: