ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքի շուրջ ArmLur.am-ը զրուցել է ՀՀ ԱԺ նախկին նախագահ Տիգրան Թորոսյանի հետ:
-Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է. «Օրենքով պետք է խորհրդակցեի եւ խորհրդարանի նախագահի եւ վարչապետի հետ: Ամբողջ պրոցեդուրաները պահպանված են: Չի եղել մեկը, որ ինձ ասեր՝ չարժե արտակարգ դրություն հայտարարել»: Ըստ էության, իրավիճակի համար նաեւ Դո՞ւք եք պատասպանատու:
-Նախ ես հեռախոսով հարցազրույց չեմ տալիս…
-Հարցազրույց չէ, կոնկրետ մեկ հարց` Ռոբերտ Քոչարյանի այս հայտարարության հետ կապված Ձեր մեկնաբանությունն ենք խնդրում:
-Տենց բան չի կարող լինել..
– Ռոբերտ Քոչարյանը հստակ հայտարարել է…
-Արդեն ասեցի…
-Հրապարակվել է մարտի 1-ի գործով պատասխանատուների ցուցակը, Ձեր անունը նույնպես այնտեղ ընդգրկված է, Դուք մտավախություն չունե՞ք, որ Ձեզ եւս կկանչեն պատասխանատվության:
-Ոչ:
Զրուցեց Քնար Մանուկյանը