Ռամկավար Ազատական կուսակցությունը հայտնվել է դատարանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռամկավար Ազատական կուսակցությունը հայտնվել է դատարանում: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Սերգո Կառլոս Նահապետյանը 2018 թվականի մարտի 5-ին դիմել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով պարտավորեցնել փոխել Ռամկավար Ազատական կուսակցությանը Կանոնադրության մեջ ամրագրված կուսակցության անվանումը, զինանշանի ու դրոշի նկարագրությունը:

Ի դեպ, տեղեկացանք, որ գործը նախագահող դատավոր Լիզա Գրիգորյանը հայցը մեկ անգամ հետ վերադարձնելու որոշում է կայացրել, սակայն հայցվոր կողմը չի հանձնվել եւ կրկին դիմել է դատարան, եւ գործով նշանակվել է նախնական դատական նիստ:




Լրահոս