«Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի կալանավորը հացադուլ է հայտարարել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Վանաձոր ՔԿՀ» –ի կալանավոր Գագիկ Կարապետյանն արդեն 3 օր է, ինչ հացադուլ է հայտարարել: Վերջինս պնդում է, որ իր դեմ շինծու քրեական գործ են հարուցել եւ անհիմն պահում են կալանքի տակ:

Նշենք, որ նա դատապարտվել է կազմակերպված խմբակային գողության համար, բայց մենակ է կրում պատիժը: Հանցագործ խումբն այդպես էլ չի բացահայտվել, գործում որևէ ձևով նշված չէ հանցագործության կազմակերպումը, դերերի բաշխումը:
Գագիկ Կարապետյանին դատապարտելուց 5 ամիս հետո միայն կալանավորվել է խմբի անդամներից մեկը, որը, ըստ էության, որպես մեղադրյալ գործում ներգրավվել է միայն այն բանի համար, որ Գագիկ Կարապետյանին առաջադրված՝ խմբակային հանցագործության մեղադրանքը հիմնավորվի: Այս մասին է խոսում այն հանգամանքը, որ վերջինս կարճ ժամանակ անց ազատ է արձակվել: Նրա և խմբի մյուս՝ անձը չպարզված անդամների մասով գործը կասեցվել է: Ընդ որում՝ վարույթը նրա հանդեպ ձևակերպվել է կասեցված՝ նրա գտնվելու վայրը անհայտ լինելու հիմքով: Այն դեպքում, երբ այդ ընթացքում նա գտնվել է կալանավայրում:

Դատապարտյալ Գագիկ Կարապետյանի մայրը՝ Սուսաննա Սարգսյանը, պնդում է, որ որդին մեղավոր չէ, նա ուղղակի զոհ է դարձել հանցավոր խմբին: Մոր ասելով՝ «հանցագործները» մինչև գողության դեպքը շուրջ մեկ տարի անհանգստացրել են որդուն, ենթարկել ճնշումների և ֆիզիկական բռնության: Այդ մասին ինքն ու որդին բազմիցս ահազանգել են իրավապահներին, բայց նրանց բողոքը մշտապես անհետևանք է մնացել: Սուսաննա Սարգսյանը համոզված է, որ խմբի անպատժելիությունը հովանավորվում է ոստիկանության ղեկավարության կողմից:




Լրահոս