Ռեալը կհրաժարվի Ազարի տրանսֆերից և առանցքային դերակատարությունը կվստահի Իսկոյին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ռեալի» նոր գլխավոր մարզիչ Խուլեն Լոպետեգին մտադիր է հրաժարվել Լոնդոնի «Չելսիի» առաջատար Էդեն Ազարին ձեռք բերելու մտքից և խաղադաշտում առանցքային դերակատարությունը վստահել Իսկոյին՞:

Լինելով Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչը` Լոպետեգին խաղադաշտում տեղն անվերապահորեն վստահել է Իսկոյին, երբ նույնիսկ ակումբում նրա գործերն այնքան էլ լավը չէին:

Հիմա 26-ամյա ֆուտբոլիստը կայուն տեղ է ստացել նաև «Ռեալի» կազմում:

Ավելի վաղ մամուլում շշուկներ էին պտտվում այն մասին, որ «Չելսիի» կիսապաշտպանը կարող է տեղափոխվել «Ռեալ»: Նշվում էր, որ Լոնդոնում նրանից պատրաստ են բաժանվել 200 մլն եվրոյի դիմաց:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ բացի «Ռեալից» Ազարի ծառայություններով հետաքրքրված է նաև «Բարսելոնան»:




Լրահոս