Տոտին նշել է՝ ում կտա իր 10 համարի մարզաշապիկը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ռոմայի» լեգենդ Ֆրանչեսկո Տոտին նշել է, թե ում կտա իր 10 համարի մարզաշապիկը:

Հիշեցնենք, որ Տոտիի՝ կարիերան ավարտելուց հետո «Ռոման» 10 համարն առանձնացրել է որպես ակումբի պատմության լավագույն ռմբարկուի խաղահամար և այն դեռևս ոչ ոք չի կրում.

«Հիմա այն ժամանակը չէ, որ որևէ ֆուտբոլիստ կրի «Ռոմայի» 10 համարի մարզաշապիկը: Սակայն ես միշտ ասել եմ, որ խաղահամարը պետք չէ հանել շրջանառությունից, քանի որ փոքրիկները պետք է երազեն այն կրելու մասին, ինչպես ժամանակին ես եմ երազել: Ինձանից հետո այդ խաղահամարը կրելը հեշտ չի լինի:

Մենք 10 համարը հանձնելու մասին կարող ենք մտածել, երբ «Ռոմայում» երկրորդ Տոտի հայտնվի կամ Մեսսին: Այդ դեպքում ես անձամբ 10 համարի մարզաշապիկը կտանեմ օդանավակայան»,- Տոտիի խոսքը փոխանցում է «Gazzetta dello Sport»-ը:




Լրահոս