Ինչպես հայտնի է, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին Մարտի 1-ի գործով սահմանադրական կարգը տապալելու համար ՀՔԾ-ն մեղադրանք է առաջադրել և կալանավորել: Այս կապակցությամբ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Մարտի 1-ի գործով նախկին փաստահավաք խմբի անդամ Անդրանիկ Քոչարյանի հետ: «Ես սա ակնկալում էի: Կարծում եմ, որ ոչ միայն իրավապահների կողմից կատարվող աշխատանքի ուղղությունն է ճիշտ, այլեւ պետք է նշեմ, որ շատ կարճ ժամանակահատվածում ՀՔԾ-ում մեծ ծավալի աշխատանք է կատարվել այս ուղղությամբ: Սպասենք հետագա զարգացումներին»,- նշեց Անդրանիկ Քոչարյանը:
Ես սա ակնկալում էի. Անդրանիկ Քոչարյանը` Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք առաջադրելու մասին
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ